Օր 1.
Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց:
Օրվա երկրորդ կես
Շրջայց Երևանում
Վերջերս իր 2800-ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքով ճանապարհորդությունը կսկսվի նրա աշխարհագրական կենտրոնից ՝ Հանրապետության հրապարակից։ Այնուհետև կայցելենք կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում է Երևանի խորհրդանիշներից մեկը` միջնադարյան հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթին նվիրված հուշարձանը։ Այնուհետև, անցնելով Օղակաձև զբոսայգու կողքով` կբարձրանանք Հաղթանակի զբոսայգի, որտեղից բացվում է քաղաքի և բիբլիական Արարատի հետաքրքիր համայնապատկերային տեսարանը: Այնուհետև սպասվում է զբոսանք Երևանի բաց երկնքի տակ գտնվող Կասկադ-թանգարանով, ապա` Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, կտեսնենք Երևանի քաղաքապետարանը, Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի բլրի վրա, և կեզրափակենք էքսկուրսիան Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ գտնվող Թատերական հրապարակում: Այստեղ են գտնվում նաև Կարապի լիճը և հայտնի հայ մշակույթի ներկայացուցիչների` կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի հուշարձանները:
| Ողջույնի ընթրիք
Օր 2. (10:00-ից ~ 17:00)
Օրվա առաջին կես
Գառնու Ամրոց - Գեղարդի Վանք
Առաջարկում ենք ճամփորդել ոչ միայն տարածության ալլև ժամանակի մեջ` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն` Արևի աստծո հեթանոսական տաճարից մինչև Գեղարդավանք, որի անվանումը գալիս է Լոնգինի Գեղարդից: Հենց այդ նիզակով է հռոմեական հարյուրապետը խոցել Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա, իսկ նրա ծայրը, ի թիվս բազմաթիվ այլ մասունքների, առաքյալ Թադեոսի կողմից բերվել է Հայաստան: Երկար ժամանակ այս սուրբ մասունքը պահվել է Գեղարդի վանական համալիրում, իսկ այժմ այն կարելի է տեսնել Էջմիածնի թանգարանում:
Օրվա երկրորդ կես | Ճաշ
Սևանա լիճ - Երևան
Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։
Օր 3. (10:00-ից ~14:00)
Օրվա առաջին կես
Երևան - Էջմիածին
Հայաստանի ամենանշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից մեկի` Վաղարշապատի սրտում ՝ ինչպես Վատիկանն է Հռոմի կենտրոնում, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն ոչ միայն հայերի հոգևոր մայրաքաղաքն է, այլև աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Ինչպես հայտնի է, 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն, և հենց նույն թվականին էլ Տրդատ 3-րդ թագավորի օրոք դրվեց տաճարի հիմքի առաջին քարը։
Օրվա երկրորդ կես | Ճաշ
Տեղափոխում օդանավակայան