Երևան - Էրեբունի Թանգարան - Ծիծեռնակաբերդի Թանգարան

Երևան - Էրեբունի - Ծիծեռնակաբերդի Թանգարան

Գնահատված չէ :կարծիքներից սկսած
0/5
0% հյուրեր խորհուրդ են տալիս

Տևողությունը

1 Օր

Տեսակը

Մեկօրյա

Մինչև

50 մարդ

Գտնվելու վայրը

Երեվան

Մանրամասն

Շրջայց Երևանում

Վերջերս իր 2800-ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքով ճանապարհորդությունը կսկսվի նրա աշխարհագրական կենտրոնից` Հանրապետության հրապարակից։ Այնուհետև կայցելենք կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում է Երևանի խորհրդանիշներից մեկը` հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթին նվիրված հուշարձանը։ Այնուհետև, անցնելով Օղակաձև զբոսայգու կողքով, կբարձրանանք Հաղթանակի զբոսայգի, որտեղից բացվում է քաղաքի և բիբլիական Արարատի հետաքրքիր համայնապատկերային տեսարանը: Այնուհետև սպասվում է զբոսանք Երևանի բաց երկնքի տակ գտնվող Կասկադ-թանգարանով, ապա ՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, կտեսնենք Երևանի քաղաքապետարանը, Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի բլրի վրա և կեզրափակենք էքսկուրսիան Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրապարակում:

Էրեբունի Թանգարան

Էրեբունին հին Երևանի բնօրրանն է, ուրարտական ամրոցի միջնաբերդը, որի մնացորդները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում։ Էրեբունի ամրոցը հիմնադրվել է Մ. թ. ա. 782 թ. Արգիշտի արքայի կողմից՝ որպես Վանի թագավորության (Ուրարտու) հենակետ Արարատյան դաշտում։

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է, որը գտնվում է Երևանի համանուն բլրի վրա։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարերկրացիներ հավաքվում են այստեղ ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ներառված

Դիմավորում հյուրանոցում
Հարմարավետ մեքենա վարորդով
Բոլոր վերը նշված էքսկուրսիաները
Ուղեկցող գիդ
Տոմսեր վերը նշված թանգարանների և մշակութային կենտրոնների համար
Հայաստանի տուրիստական քարտեզ
«Արմենիա Տուրիստիչեսկայա» ամսագիր

Ավտոմեքենան

> 3 մարդ` Տոյոտա Քեմրի
> 5 մարդ` Հոնդա Էլիզիոն
> 7 մարդ` Mercedes V Class
> 18 մարդ` Mercedes Sprinter
> 35 մարդ` Setra
> 50 մարդ` Neoplan

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիմնված է 0 կարծիք
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
Կարծիք չկա
Դուք պետք է log in կարծիք թողնելու համար
Սկսած 6.100 ₽

Ընտրել

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Սկսած
6.100 ₽
0 Կարծիք