Խոր Վիրապ
Պատահական չէ, որ Խոր Վիրապ վանքը («խորը բանտ») համարվում է Հայաստանում ամենակարևոր սրբավայրերից մեկը. չէ՞ որ հենց այստեղ գտնվող բանտում 14 տարի շարունակ տանջվում էր մեր երկիրը մկրտած Գրիգոր Լուսավորիչը։ Հենց այստեղ է, որ հավատքի և իր աղոթքի ուժով նա կարողացավ դիմակայել մահվանը, իսկ հետո Հայաստանին «նոր կյանք» նվիրեց. այդպես կոչեցին 301 թվականից հետո քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը։ Հարկ է նաև նշել, որ Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը, քանի որ Խոր Վիրապը վերջինիս ամենամոտ կետն է ՝ ընդամենը 7 կմ։
Նորավանք
Կարմիր ժայռեր, Ամաղու գեղատեսիլ կիրճ և Նորավանքի եզակի վանական համալիր՝ լեռան գագաթին։ Վանական համալիրի եկեղեցիներից մեկի հարթաքանդակի վրա պատկերված է Աստված Ինքը։ Աջ ձեռքով Նա օրհնում է խաչելությունը, իսկ ձախ կողմում պահում է Ադամի գլուխը ՝ Սուրբ Հոգին խորհրդանշող աղավնու վրա։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված պանորամային լուսանկարները դեռ երկար կհիշեցնեն այս հետաքրքիր ճանապարհորդության մասին:
Սելիմ
Վարդենյաց լեռնանցքը հինավուրց քարավանատուն է: Ըստ ավանդազրույցի՝ քրդերի առաջնորդ Սուլեյմայի որդին սիրահարվում է Գեղարքունիքի մարզի գեղեցկուհիներից մեկին և շատ հաճախ է նրա հետ հանդիպման մեկնում: Դարձյալ մեկնում է տեսնելու և ճանապարհին կանգնում է հանգստանալու, որպեսզի հանգստանալուց հետո շարունակի ճանապարհ։ Այդ ժամանակ էլ Լեռնանցքն ստանում է Սելիմի լեռնանցք անվանումը:
Սևանա լիճ
Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։