Սևանա լիճ
Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։
Դիլիջան
Դիլիջանն արդեն վաղուց դարձել է սիրված հանգստավայր, հանգստի, բնակության և նկարիչների, երաժիշտների և այլ ստեղծագործողների ոգեշնչման համար: Եվ դա զարմանալի չէ ՝ անտառապատ լեռներով շրջապատված գեղատեսիլ քաղաքը գտնվում է արգելոցի տարածքում և ունի ազգային պարկի կարգավիճակ: Դիլիջան են մեկնում տարվա ցանկացած ժամանակ ՝ վայելելու «տեղի Շվեյցարիայի» գեղեցկությունը, ճանաչելու մոտակայքում գտնվող միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցները և, իհարկե, բարելավելու առողջությունն մաքուր օդով և հանքային ջրով:
Հաղարծին
Տավուշի մարզում է գտնվում Հաղարծնի անհավանական գեղեցիկ վանական համալիրը: Վերջինս կառուցվել է 10-13դդ.-ում և Հայաստանի ամենակարևոր սրբավայրերից մեկն է: Հաղարծնի համալիրի կազմում են երեք եկեղեցի, սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր:
Վարպետության դաս
Մասնակցեք անմոռանալի վարպետության դասին և վայելեք ձեր հանգիստը Հայաստանում: Ընտրեք Ձեր նախասիրություններին ամենամոտ վարպետության դասը և ապրեք պահը:
Իջևանի գինու և կոնյակի գործարան
Իջևանի գինու և կոնյակի գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքների առաջատար արտադրողներից մեկը Հայաստանում: Ընկերության արտադրանքը առտահանվում է Մոսկվա, Կիպրոս, Լոս Անջելես, Կանադա, Չեխիա, Միացյալ Նահանգներ և մի շարք այլ երկրներ։ Միջազգային ցուցահանդեսներում և շնորհանդեսներում գործառանը ստացել է բազմաթիվ մրցանակներ, արծաթե և ոսկե մեդալներ: