Տաթև - Շաքիի Ջրվեժ - Խնձորեսկի Քարանձավ - Արենի

Տաթև - Շաքիի Ջրվեժ - Խնձորեսկի Քարանձավ - Արենի

Գնահատված չէ :կարծիքներից սկսած
0/5
0% հյուրեր խորհուրդ են տալիս

Տևողությունը

1 Օր

Տեսակը

Մեկօրյա

Մինչև

50 մարդ

Գտնվելու վայրը

Երեվան

Մանրամասն

Տաթև

Երբ տաղանդավոր վարպետներն ապրում են նման գեղեցիկ հողի վրա, ստացվում է այնպիսի հրաշք, ինչպիսին Տաթևի վանքն է ՝ բնության և ճարտարապետության ներդաշնակության, ոգու և մտքի դրսևորման օրինակ։ Տաթևի վանքը IX-XIII դարերի վանական համալիրն է, որը գտնվում է Որոտան գետի կիրճի ժայռերի վրա, եղել է միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական և գիտական մտքի երբեմնի խոշորագույն կենտրոնը։ Վերջերս National Geographic ամսագիրը Տաթևի վանքը ներառել է աշխարհի 10 ամենագեղատեսիլ զբոսաշրջային վայրերի ցանկում: Հատուկ հաճույք է դեպի վանք թռիչքը «Տաթևի թևեր» ճոպանուղով, որն աշխարհում ամենաերկար հետադարձ ճոպանուղին է, վերջինս ձգվում է մինչև 320 մ բարձրության վրա գտնվող կիրճի և բլուրների վրայով:

Շաքիի Ջրվեժ

Շաքիի ջրվեժը համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկը։ Այն գտնվում է Սյունիքի մարզում և 18 մետր բարձրությունից գահավիժում է խորը կիրճ։ Չնայած իր փոքր բարձրության, ջռի շլացուցիչ ձայնը լսելի է անգամ հեռվից:

Խնձորեսկի Քարանձավներ

Խնձորեսկի քարանձավներում մարդիկ շատ երկար են ապրել, քանի որ Հին Խնձորեսկը կառուցվել է երկու բլուրների լանջերին, որտեղ գյուղերի կառուցման համար հարթ տեղանք չի եղել։ Այլ ելք չգտնելով, մարդիկ ստեղծել էին մի փոքր բնակելի գոտի բոլոր անհրաժեշտ գործառույթներով:

Արենի

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է։ Գյուղում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։ Արենին հարուստ է նաև բնությամբ`ժայռերով, անդնդախոր ձորերով, ջրվեժներով։

ներառված

Դիմավորում հյուրանոցում
Հարմարավետ մեքենա վարորդով
Բոլոր վերը նշված էքսկուրսիաները
Ուղեկցող գիդ
Տոմսեր վերը նշված թանգարանների և մշակութային կենտրոնների համար
Հայաստանի տուրիստական քարտեզ
«Արմենիա Տուրիստիչեսկայա» ամսագիր

Ավտոմեքենան

> 3 մարդ` Տոյոտա Քեմրի
> 5 մարդ` Հոնդա Էլիզիոն
> 7 մարդ` Mercedes V Class
> 18 մարդ` Mercedes Sprinter
> 35 մարդ` Setra
> 50 մարդ` Neoplan

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիմնված է 0 կարծիք
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
Կարծիք չկա
Դուք պետք է log in կարծիք թողնելու համար
Սկսած 19.700 ₽

Ընտրել

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Սկսած
19.700 ₽
0 Կարծիք