Օր 1.
Ժամանում Երևան: Տեղափոխում դեպի հյուրանոց:
Օրվա երկրորդ կես
Շրջայց Երևանում
Վերջերս իր 2800-ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքով ճանապարհորդությունը կսկսվի նրա աշխարհագրական կենտրոնից ՝ Հանրապետության հրապարակից։ Այնուհետև կայցելենք կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում է Երևանի խորհրդանիշներից մեկը ՝ միջնադարյան հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթին նվիրված հուշարձանը։ Այնուհետև, անցնելով Օղակաձև զբոսայգու կողքով, կբարձրանանք Հաղթանակի զբոսայգի, որտեղից բացվում է քաղաքի և բիբլիական Արարատի հետաքրքիր համայնապատկերային տեսարանը: Այնուհետև սպասվում է զբոսանք Երևանի բաց երկնքի տակ գտնվող Կասկադ-թանգարանով, ապա ՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, կտեսնենք Երևանի քաղաքապետարանը, Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի բլրի վրա և կեզրափակենք էքսկուրսիան Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ գտնվող Թատերական հրապարակում: Այստեղ են գտնվում նաև Կարապի լիճը և հայտնի հայ մշակույթի ներկայացուցիչների ՝ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի հուշարձանները:
| Ողջույնի ընթրիք
Օր 2. (10:00-ից ~ 17:00)
Օրվա առաջին կես
Գառնու Ամրոց - Գեղարդի Վանք
Առաջարկում ենք ճամփորդել ոչ միայն տարածության ալլև ժամանակի մեջ` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն` Արևի աստծո հեթանոսական տաճարից մինչև Գեղարդավանք, որի անվանումը գալիս է Լոնգինի Գեղարդից: Հենց այդ նիզակով է հռոմեական հարյուրապետը խոցել Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա, իսկ նրա ծայրը, ի թիվս բազմաթիվ այլ մասունքների, առաքյալ Թադեոսի կողմից բերվել է Հայաստան: Երկար ժամանակ այս սուրբ մասունքը պահվել է Գեղարդի վանական համալիրում, իսկ այժմ այն կարելի է տեսնել Էջմիածնի թանգարանում:
Օրվա երկրորդ կես | Ճաշ
Սևանա լիճ - Երևան
Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։
Օր 3. (10:00-ից ~14:00)
Օրվա առաջին կես
Երևան - Էջմիածին
Հայաստանի ամենանշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից մեկի` Վաղարշապատի սրտում ՝ ինչպես Վատիկանն է Հռոմի կենտրոնում, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն ոչ միայն հայերի հոգևոր մայրաքաղաքն է, այլև աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Ինչպես հայտնի է, 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն, և հենց նույն թվականին էլ Տրդատ 3-րդ թագավորի օրոք դրվեց տաճարի հիմքի առաջին քարը։
Օրվա երկրորդ կես | Ճաշ
Ամբերդ Ամրոց - Երևան (հոկտեմբերից մայիս` Ծաղկաձոր)
Ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող ամենաբարձր լեռան` Արագածի հարավային լանջին, որն ուղղված է Արարատյան դաշտավայրին, գտնվում է Ամբերդ Ամրոցը, որը միջնադարում եղել է Պահլավունի հայ իշխանների տոհմական տարածքը: 1026 թվականին, փառապանծ զորապետ Վահրամ Պահլավունու հրամանով, ժայռի վրա, կառուցվում է իր ազնվական շնորհով լավագույն եկեղեցիներից մեկը։
Օր 4. ( 10:00-ից ~ 11:30)
Օրվա առաջին կես
Երևանի կոնյակի գործարան (ընկերությունն իրեն իրավունք է վերապահում տեղափոխել տուրը)
Սուզվել հայկական կոնյակագործության սրբերի մեջ, փորձել ազնիվ խմիչքի մի քանի տեսակներ, նվիրվել արհեստի գաղտնիքներին, հանդիպել հրեշտակների հետ Երևանի կենտրոնում, հետաքրքիր բաներ իմանալ Ստալինի և Չերչիլի գաղտնի կապի մասին, այն մասին, թե ինչպես է պատրաստվում կոշերային կոնյակը, լսել Էրիվանյան ամրոցի վերածնունդը, անվանական տակառների, կենացների և շատ այլ բաների մասին անհնար կլինի առանց Երևանի կոնյակի գործարան այցելության: Հենց այստեղ է, որ կոնյակը ոչ թե խմում, այլ վայելում են: Միգու՞ցե ֆրանսերեն`շոկոլադով, ռուսերե՞ն` կիտրոնով թե՞ հայերեն` սառը քաղցր դեղձով: Հիշեք, ինչպես ասում էր Մաքսիմ Գորկին «Գուցե շատ ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը քան դուրս գալ «Արարատ» գործարանի նկուղներից»։
Օրվա երկրորդ կես
Ազատ ժամանակ: Խորհուրդ ենք տալիս այցելել Վերնիսաժ և Կենտրոնական շուկա (Վերնիսաժը բաց է ամեն օր, բայց միայն մի փոքր մասն է աշխատում։ Հիմնական մասը աշխատում է շաբաթ-կիրակի):
Տեղափոխում օդանավակայան